
ՖԱՖ-ի երթը դեպի «Հանրապետական» մարզադաշտ

Հունիսի 8-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո 2020-ի նախընտրական փուլի Հայաստան – Լիխտեյնշտեյն խաղը։
Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթի համար երկրպագուների Առաջին ճակատ շարժումը՝ ՖԱՖ-ը կոչ է անում հավաքվել հունիսի 8-ին , ժամը` 17։00-ին Օպերայի՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ «Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Երթը կմեկնարկի 18։15-ին: ՀՀ ոստիկանության ուշադրությունը գրավելով հիշեցնում ենք՝ ամսի 8-ին փողոցներով քայլող, տարատեսակ վանկարկումներ իրականացնող «սև բանդան» ուղևորվելու է մարզադաշտ օգտակար գործի համար»,- նշված է ՖԱՖ-ի հայտարարության մեջ: