
«Քոչարյանը այնտեղ ոչ մի կապ չի ունեցել». Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի կարդացել Ռոբերտ Քոչարյանի գիրքը: Լրագրողներից մեկն այսօր ԱԺ-ում մեջբերեց գրքից Քոչարյանի տողերը, թե 2007-ին իրեն անհրաժեշտ էր ստեղծել պոպուլիստական կուսակցություն, ինչին ի պատասխան Ծառուկյանը հայտարարեց՝ ով ստեղծել է կամ ուզեցել է ստեղծել պոպուլիստական կուսակցություն, գնացեք իրեն հարցրեք:
«2007-ին չի ստեղծվել, 2004-ին ա ստեղծվել, ես դա ստեղծել եմ անձամբ ես՝ իմ համակիրներով և ժողովրդի ցանկությամբ, մինչև էսօր էլ դա պահում եմ իմ համակիրների և ժողովրդի ցանկությամբ: Երբ որ դրա անհրաժեշտությունը չլինի, ես զգամ, որ դրան անհրաժեշտությունը չկա, ես դա կփակեմ: Հարյուր անգամ ես բացատրել եմ՝ Քոչարյանը կապ ունենար, հիմա մի հատ ծանոթ, բարեկամ կլիներ: Քոչարյանը այնտեղ ոչ մի կապ չի ունեցել»,- ասաց Ծառուկյանը: