
Նախարար Զեյնալյանը տեղեկատվություն չունի՝ Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ի՞նչ կարգավիճակ են տվել

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկատվություն չունի՝ Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ի՞նչ կարգավիճակ են տվել, կամ տվե՞լ են, թե՞ ոչ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Զեյնալյանը նշեց, որ որևէ դիրքորոշում չի կարող հայտնել, «եթե»-ներով չի կարող իրավիճակը գնահատել:
Անդրադառնալով Վահե Գրիգորյանի ՍԴ դատավորի թեկնածու առաջադրման խնդրին՝ նախարարը նշեց, որ որևէ սահմանադրական արգելք չկա: Ըստ նրա՝ խնդիր չկա նաև նախկինում Վ.Գրիգորյանի կալանավորված լինելու հետ:
«Վահե Գրիգորյանն ամբողջությամբ արդարացվել և ռեաբիլիտացվել է: Վահե Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ՄԻԵԴ վճիռ կա, որով հաստատված է նրա անմեղությունը և սա չի կարող շահարկման թեմա դառնալ: Նա արդար է և անմեղ, և շատ կարևոր ներդրում է կատարել իրավունքի զարգացման ոլորտում նաև իր գործով՝ Վահե Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով»,- ասաց Ա.Զեյնալյանը:
Նա նաև նշեց, որ ԲԴԽ-ն լուծարելու օրենսդրական հիքմ չի տեսնում: