
12-ամյա Մարիաննա Մալխասյանը հայտնաբերվել է

«Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում անչափահաս Մարիաննա Մալխասյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:
Նշենք, որը խոսքը 12 տարեկան Մարիաննա Մալխասյանի մասին է, ով առավոտյան 8։30-ի սահմաններում դուրս էր եկել տանից և չէր վերադարձել:
Հաղորդվում էր, որ նա ապրում է Արմավիրի մարզի Ամասիա գյուղում։