«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Արա Թաթոսյանը դադարեցրել է հացադուլը. Նաիրա Զոհրաբյան
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած կալանավոր Արա Թաթոսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այսօր իմ հորդորով «Արմավիր» քրեակատարողականում հացադուլ հայտարարած Արա Թաթոսյանը դադարեցրեց հացադուլը։ Համաներումը անհասկանալի պատճառով չի կիրառվել Թաթոսյանի վրա, չնայած իր հոդվածը ենթակա է համաներման։ Կարծում եմ՝ դատարանը պետք է անհապաղ քննարկի այս գործը, և ես ինչպես միշտ լինելու եմ հետևողական»,-գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Արա Թաթոսյանը փետրվարի 21-ին հացադուլ էր սկսել:
Կից Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է կալանավորի նամակը: