«Չելսի»-«Մանչեսթեր Սիթի». ո՞վ կնվաճի Լիգայի գավաթը
Այսօր Անգլիայում կխաղարկվի մրցաշրջանի առաջին գավաթը: Մրցանակի համար պայքարելու են «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»:
«Չելսի»
«Չելսին» այս հաղթանակը պետք է օդ ու ջրի պես: Վերջին շրջանում լոնդոնյան ակումբը չափից շատ է հիասթափեցրել իր երկրպագուներին, և այս անգամ պետք է փորձի ապացուցել, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: «Չելսիին», թերևս, բաժին է հասել ամենաանհարմար մրցակիցներից մեկը:
Վերջին 6 պաշտոնական խաղերում «Չելսին» պարտվել է 3 անգամ, որոնցից 2-ում եղել է խոշոր հաշիվ:
Նախ «Չելսին» պարտվեց համեստ «Բորնմութին»՝ 0:4 հաշվով, ինչից հետո կարողացավ վերականգնել ինքնվսահությունը «Հադերսֆիլդի» հետ հանդիպման ընթացքում (5:0):
Հետո «Մանչեսթեր Սիթին» ոչնչացրեց «Չելսիին» «Էթիհադում» (6:0), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս թողեց Մաուրիցիո Սարիի թիմին Անգլիայի գավաթի խաղարկությունից (2:0):
Այս ընթացքում լոնդոնյան ակումբը 2 անգամ հաղթեց Եվրոպայի լիգայում՝ շրջանցելով «Մալմիոյին»՝ 2:1 և 3:0 հաշիվներով: Այսինքն, լոնդոնցիները վերջին ամսվա ընթացքում հաղթել են միայն համեմատաբար թույլ թիմերի:
Մինչև վերջերս, Սարիի ֆուտբոլիստները բավականին հաջող էին հանդես գալիս թոփ-ակումբների հետ խաղերում: Օրինակ՝ թիմը Լիգայի գավաթում հաղթեց «Լիվերպուլին» (2:1), ինչպես նաև առաջնությունում առաջին անգամ պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին» (2:0): Արդարության համար պետք է նշել, որ այս արդյունքներին լոնդոնցիները հասել են անցյալ տարի: 2019 թվականին, ինչես ցույց է տալիս վիճակագրությունը, «կապույտները» խաղում են համեմատաբար վատ:
«Չելսին» հիմա հոգեբանորեն ճնշված է: Թիմում շարունակվում են խնդիրները: Նախ, ամբողջ անգլիական մամուլը ողողված է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հրաժարականի մասին խոսակցություննրով: «Չելսիին» անհանգստացնում է նաև այն փաստը, որ թիմը զրկվել է տրանսֆերներ իրականացնելու հնարավորությունից:
«Չելսիի» կազմում բացի Գերի Կեհիլից ու Դանիել Դրինքուոթերից վնասվածքներ ունեն նաև դարպասպաահ Կեպա Արիսաբալագան, պաշտպան Ջապակոստան և կիսապաշտպան Պեդրոն: Հավանական է, որ այս խաղում «Չելսիի» դարպասապահը կլինի Վիլի Կաբալիերոն:
«Մանչեսթեր Սիթի»
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է առաջ գնալ բոլոր մրցաշերերում, որտեղ մասնակցում է: Թիմը հաղթել է վերջին 14 պաշտոնական խաղերից 13-ում: Այս շաբաթ Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթին» կարողացավ մրցակցի հարկի տակ հաղթանակ տոնել «Շալկեի» նկատմամբ՝ 3:2 հաշվով:
Այս ամսվա այլ հանդիպումներում Խոսեպ Գվարդիոլայի թիմը հաղթել է «Արսենալին» (3:1), «Էվերթոնին» (2:0), հաղթել է «Նյուփորթին» (4:1) և «Չելսիին» (6:0):
Թոփ-ակումբների հետ խաղերում «Մանչեսթեր Սիթին» բավականին լավ տեսք ունի: Միայն հենց «Չելսին» էր, որ կարողացավ հաղթել «Մանչեսթեր Սիթիին»: «Արսենալին» Գվարդիոլայի սաները հաղթեցին երկու անգամ՝ 3:1 և 2:0 հաշիվներով, «Տոտենհեմին»՝ 1:0, իսկ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 3:1:
«Մանչեսթեր Սիթիում» շարունակում են վնասվածքից ապաքինվել միայն Վենսան Կոմպանին և Կլաուդիո Բրավոն:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
• «Չելսին» պարտվել է վերջին 6 պաշտոնական խաղերից 3-ում
• «Մանչեսթեր Սիթին» հաղթել է վերջին 14 պաշտոնական խաղերից 13-ում
• Լիգայի գավաթում «Մանչեսթեր Սիթիի» անպարտելիության շարքը կազմում է 11 խաղ
• Նախորդ տարի Լիգայի գավաթը նվաճել է «Մանչեսթեր Սիթին»
• «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Չելսիին» վերջին 5 խաղերից 4-ում
Հիշեցնենք, որ Լիգայի գավաթի եզրափակիչը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան