
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 24-ի ցերեկը, փետրվարի 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, փետրվարի 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-26-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 24-ի ցերեկը, փետրվարի 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերին և 27-28-ը սպասվում են տեղումներ: