Բաժիններ՝

Աշակերտուհին ռոբոտին ստիպել է տնային աշխատանքը կատարել իր փոխարեն

Չինական ԶԼՄ-ները հայտնում են, որ աշակերտուհիներից մեկը ծախսել է մի ռոբոտի վրա մոտ 800 յուան (մոտ 60 հազար դրամ) և ստացել իսկական ռոբոտ-օգնական: Աղջիկը գնել է ռոբոտը, ոչ այն պատճառով, որ շատ է սիրում տարատեսակ գադջեթներ, այլ որպեսզի ռոբոտը օգնի նրան գեղեցիկ գրել:

South China Morning Post-ը գրում է, որ աշակերտուհու մայրը տեսել է ռոբոտը մաքրության ժամանակ և կոտրել է այն, որպեսզի դա դաս լինի իր աղջկա համար: Աշակերտուհու մայրը սկսել է կասկածել, որ իր աղջկան օգնում են այն ժամանակ, երբ աղջիկը ավարտել է մեծաքանակ տնային աշխատանքը ընդամենը 2 օրում: Աղջիկն արել էր տնային աշխատանքը՝ գրելով շատ գեղեցիկ:

Աղջկա հնարամտության մասին լուրերը շատ արագ տարածվել են սոցիալական ցանցերում: Օգտատերերի մի մասը գրում է, որ պետք է զարգացնել նման ռոբոտները, իսկ մյուս մասը համաձայն չէ, ասելով, որ երեխաները այդ դեպքում չեն սովորի: Բանն այն է, որ չինարենում կան հազարավոր նշաններ և մասնիկներ, որոնք սովորելն ու ճշգրիտ գրելը պահանջում է շատ երկար ժամանակ: Սա բացատրում է, թե ինչու է աղջիկը դիմել ռոբոտի օգնությանը:

Նախորդ շաբաթվա ընթացքում տարածվել էր տեղեկություն, որ նմանատիպ ռոբոտ է պատրաստել նաև Չինաստանում ապրող ուսուցիչներից մեկը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս