
«Արսենալ»-ը հաղթեց ԲԱՏԷ-ին և Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց բելառուսական ԲԱՏԷ-ին (3:0):
«Արսենալ»-ը առաջ անցավ հաշվի մեջ խաղի 4-րդ րոպեին, երբ ԲԱՏԷ-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Վոլկովը: Այնուհետ՝ մինչ խաղակեսի ավարտը՝ 39-րդ րոպեին, հաշվի տարբերությունը կրկնատակեց Մուստաֆին: Երկրորդ կեսի 60-րդ րոպեին «Արսենալ»-ի երրորդ գոլը խփեց Սոկրատիսը: Ի վերջո «զինագործները» պարտվելով առաջին խաղում նվազագույն հաշվով՝ կարողացան հաղթել պատասխան հանդիպմանը 3:0 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հներիխ Մխիթարյանը թիմի մեկնարային կազմում էր, սակայն փոխարինվեց 78-րդ րոպեին:
«Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ՝ երկու խաղերի ընդհանուր 3:1 հաշվով հաղթելով ԲԱՏԷ-ին: