«Որ պահին հենց կզգամ, որ ես անցնում եմ էդ գիծը, էդ պահին ես հրաժեշտ կտամ քաղաքականությանը». Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԵՊՀ-ում չարաշահումների ծավալն 800 մլն դրամից ավելի է, ոստիկանությունը գործն ուղարկել է Քննչական կոմիտե, որը և զբաղվում է դրանով:

«Մենք պատրաստ ենք մեր ցանկացած գրածի համար մանրամասներ ներկայացնել, բայց պատկերացրեք՝ էդ մի քանի կետը, որ նշվեց, դա մեր մեծ աշխատանքից մի փոքր հատվածն էր»,- ասաց նա՝ նկատելով, որ քր.օրենսգիրքը սահմանում է 10-օրյա ժամկետ և իրենք չէին կարող հասցնել ամբողջն ուսումնասիրել:

Նա կրկին կոչ արեց ԵՊՀ ռեկտորին դիմել դատարան. «Սիրելի՛ ժողովուրդ, մենք որևէ մեկի նկատմամբ, ես ինքս տարիներ շարունակ, իմ պայքարի ընթացքում դեմ եմ եղել քաղաքական ճնշումներին, դրա դեմ կռիվ եմ տվել, ու հիմա ես ինքս չեմ կարող դա անել: Դա իմ սկզբունքներին դեմ է: Որ պահին հենց կզգամ, որ ես անցնում եմ էդ գիծը, էդ պահին ես հրաժեշտ կտամ քաղաքականությանը»:
Ա

նդրադառնալով Ուրցաձոր համայնքի ՏԻՄ ընտրություններում նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի հաղթանակին՝ Սանասարյանը շնորհավորեց և հայտարարեց, որ ինքը չի առաջարկել հրաժարական տալ, գյուղացիներն էին պահանջում և Անդրեասյանն ընդառաջ էր գնացել: Նա նշեց, որ ՊՎԾ-ն համայնքում ուսումնասիրություն չէր սկսել՝ ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս