«Մարիխուաննա ծխող մարդիկ միշտ ժպտում են ու շատ բարի են». Արման Մարգարյան
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պարզաբանել է երեկ մամուլում տարածված տեղեկությունները, համաձայն որոնց իրեն բերման են ենթարկել՝ թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով:
«Ես դեմ եմ այն ձևակերպմանը, որ ովքեր ծխում են մարիխուաննա, ուրեմն թմրամոլ են, և դեմ եմ, որ այդ մարդկանց բռնում են հանցագործների պես: Սիրելիներս, ո՞ր դարում եք ապրում, 21-րդ դարն է, ամբողջ աշխարհում նորմալ բան է դա, ամբողջ աշխարհում արդեն բյուջե են լցնում դրանով: Գոնե Վրաստանի օրինակին հետևեք ու հանցագործներ, թմրամոլներ մի համարեք այդ մարդկանց: Հավատացեք, ալկոհոլ օգտագործող մարդիկ ավելի վտանգավոր են հասարակության համար:
Մարդիկ, ովքեր մարիխուաննա են ծխում, շատ բարի են ու միշտ ժպտում են»,- նշել է հաղորդավարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին, լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի, հաղորդավար 35-ամյա Արման Մարգարյանն ու դիզայներ 32-ամյա Հովհաննես Վահրամյանը բերման են ենթարկվել: Նշվում էր, որ Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս առկա է եղել դեղնականաչավուն զանգված:
https://www.facebook.com/ArmanMargaryann/videos/10217779784227208/?t=0