
«Արսենալ»-ը պարտվեց Բելառուսում. Եվրոպայի լիգա

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Արսենալ»-ը հյուրընկալվեց բելառուսական ԲԱՏԷ-ին:
Առաջին կեսում «զինագործները» չօգտագործեցին իրենց ընձեռնված հնարավորությունը, սակայն իր շանսը խաղակեսի վերջնամասում չկորցրեց ԲԱՏԷ-ն, որը 45-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Դրագուն: Երկրորդ 45 րոպեներին անգլիական ակումբին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և «զինագործները» անակնկալ պարտություն կրեց՝ զիջելով 1:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Արսենալ»-ի պատասխան խաղը ԲԱՏԷ-ի հետ կկայանան մեկ շաբաթ անց՝ փետրվարի 21-ին Լոնդոնում: