
«Կրկին Սիրիայի մասին՝ Նիկոլ Փաշինյանի ևս մեկ սուտը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կրկին Սիրիայի մասին՝ Նիկոլ Փաշինյանի ևս մեկ սուտը
Քանի օր է, ինչ իմ և հասարակության ուշադրության կենտրոնում է Սիրիա Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանում ուղարկելու հարցը։
Խնդրի մեկնարկից սկսած ահազանգել եմ, որ ՀՀ Կառավարության կողմից գործընթացը կազմակերպվել է մեր երկրի օրենքների կոպիտ ոտնահարմամբ։ Պաշտոնական մեկնաբանությունները որևէ քննադատության չդիմացան։
Շարունակելով խնդրի ուսումնասիրությունները՝ այժմ ներկայացնում եմ աղաղակող ապօրինության հերթական փաստը։
Եվ այսպես, օրեր առաջ ՀՀ ՊՆ-ի կողմից տարածված մեկնաբանության մեջ փորձ էր արվում կատարվածը հիմնավորել նաև «Միջազգային պայմանագրերի մասին իրավունքի մասին» կոնվենցիայով։
Ինչպես տեսնում եք լուսանկարներից, հստակ է, որ սույն կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 16-ին, չունի հետադարձ ուժ (հոդված 4) և չի տարածվում 2001 թվականին Սիրիայի հետ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վրա։
Սա ևս մեկ իրավական փաստ է, որ Սիրիա զորախումբ ուղարկելու որոշումը Փաշինյանն իրականացրել է Հայաստանի օրենքների աղաղակող խախտումներով և պաշտոնական լիազորությունների զանցումով։
Շեշտեմ, որ իմ քննադատության թիրախում ՀՀ ՊՆ-ն չէ, այլ ՀՀ վարչապետը և իր քաղաքական թիմը, իսկ ահազանգերս չունեն որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ»:
Կրկին Սիրիայի մասին՝ Նիկոլ Փաշինյանի եւս մեկ սուտըՔանի օր է, ինչ իմ եւ հասարակության ուշադրության կենտրոնում է Սիրիա…
Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 13. Februar 2019