Բաժիններ՝

«Լեռները ստեղծված են դրանք նվաճելու համար». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլեշերը խոսել է ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման մասին:

«ՊՍԺ-ն առաջին գոլից հետո գտավ հանդիպման ռիթմը և վերահսկեց խաղը: Ուշագրավ է, որ մենք երկար ժամանակ չենք խաղացել այս մակարդակում: Մենք պետք է սովորենք: Դա փորձ էր, որը կարող է ազդել տարբեր ձևերով: Սակայն, ամբողջ մրցաշրջանի համար սա վճռորոշ չի լինի, մենք պետք է ապավինենք այս փորձին:

Վնասվածքնե՞րը: Չի կարելի ասել՝ դրանք պարտության պատճառն են: Մենք ունենք բարձր մակարդակի ֆուտբոլիստներ, նրանք դուրս են գալիս փոխարինման: Բայց Լինգարդն ու Մարսիալը մեզ ինչ-որ բան են տալիս: Հուսանք, որ վնասվածքները լուրջ չեն: Մկանային վնասվածքներ են, պետք է մի քանի օր սպասել:

Պոգբայի հեռացո՞ւմը: Պոլը ուզում էր պահել գնդակ, սակայն Դանի Ալվեսը բավականին խելացի էր այդ դրվագում: Պոլի բախտը պարզապես չբերեց:

Լեռները ստեղծված են դրանք նվաճելու համար: Դուք չեք կարող հրաժարվել և ասել, որ ամեն ինչ ավարտվել է: Մենք գնալու ենք Փարիզ, խաղալու ենք մեր ֆուտբոլը և ավելի լավ ենք խաղալու, քան այսօր»,- ասել է Սուլշերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս