
«ՊՍԺ-ն պետք է կորցնի կուսությունը Չեմպիոնների լիգայում». Ալվես

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը իր տպավորություններով է կիսվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից հետո (2:0):
«Մեր նպատակն է հաղթել բոլոր մրցաշարերում: Ամեն օր աշխատում ենք դրա վրա: Մենք լուծում ենք խնդիրները՝ լինի դա գավաթ, Չեմպիոնների լիգա կամ առաջնություն:
Բայց եթե մենք հաղթենք Չեմպիոնների լիգայն, հրաշալի կլինի: Կարծում եմ՝ ՊՍԺ-ն պետք է կորցնի կուսությունը Չեմպիոնների լիգայում: Մեկ անգամ և ընդմիշտ:
Մենք շատ ենք աշխատում դրա համար»,- ասել է Ալվեսը:
Սիրարփի Աղաբաբյան