
«Ես չեմ ուզում մեկնաբանել պարոն Մարուքյանի ասածը, որ իր համար լավ ավանդույթ էր Հովիկ Աբրահամյան վարչապետի աշխատելաոճը». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կասկած չունի, որ իր գործընկերները կիսում են այն մտահոգություններն ու տեսլականը, որ ներկայացված է կառավարության ծրագրի մեջ:
Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սիմոնյանը, տեղին չեն Էդմոն Մարուքյանի քննադատությունները, որ կառավարությունը նախապես չի քննարկել ծրագիրը ԱԺ խմբակցությունների հետ, ինչպիսի ավանդույթ ուներ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը:
«Ես չեմ ուզում մեկնաբանել պարոն Մարուքյանի ասածը, որ իր համար լավ ավանդույթ էր Հովիկ Աբրահամյան վարչապետի աշխատելաոճը: Ես կարող եմ ասել, որ քննարկումը հենց սա է»,- ասաց Սիմոնյանը՝ նկատելով, որ նախկինում գուցե այդպես են վարվել մարդկանց ինքնասիրությունը շոյելու համար: