«Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին». Էդուարդ Շարմազանով
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի՛ արեք, պարոնյաք։
Սիրելի հայրենակիցներ։
Թե՛ ապրիլի 17-ին, թե՛ մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ, ԱԺ-ում ելույթ եմ ունեցել ու նշել, որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է, այլ անվտանգության մարտահրավերները։
Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում։ Եվ մեր բոլոր ժամանակների իշխանությունները պարտավոր են վարել կշռադատված քաղաքականություն։
Նիկոլի իշխանազավթումից հետո, Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ։
Անփորձ ու անհեռատես իշխանությունը ՀԱՊԿ-ում դարձավ օտար և «изгой».
Հիմա Նիկոլը շրջանցելով ԱԺ-ն՝ Սիրիա զորք է ուղղարկում։ Չեմ հասկանում, մեր երկրում էլ ԱԺ չկա՞։ Ով ինչ ուզում, ոնց ուզում անում է։
Այսպես այլևս չի կարող շարունակվել։
Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին։
Հ.Գ. Թե՛ զինվորի սպանությունը թաքցնելու, և թե՛ Սիրիա զորախումբ ուղղարկելու հիմնավորումները, ուղղակի ծիծաղելի են։
Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե «քայլողների» մանկապարտեզը»: