«Հայաստանում երկիշխանություն է». Աղասի Ենոքյան
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայաստանում երկիշխանություն է։ Պաշտոնական իշխանություններին զուգահեռ գործում է տարբեր ֆոնդերից սնվող մի զանգված, որին պայմանականորեն անվանենք «լռճկվածներ», եւ վերջիններս հանրային ռեսուրսների հաշվին կայֆեր են բռնում, բարոյականության նոր ստանդարտներ են սահմանում։
Այս զուգահեռ իշխանությունը վերջերս օգտագործելով միջազգային ֆոնդերը եւ պետական ռեսուրսները՝ փորձում էր բանտից ազատել ցմահ դատապարտված մարդասպան սադիստին։ Երբ հայ հասարակությունը խիստ սահմանափակ միջոցներով՝ սոցիալական ցանցերով, փորձեց սահմանափակել լռճկվածների լկտիությումը, վերջիններս վաԴացան, ընկան հոգեխանգարմունքի մեջ, դրդվեցին ինքնասպանության։
Լռճկվածները ստեղծում են ֆեյքային իրականություն, եւ խաթարում են բարոյականության սահմանները հայհոյանքներով ու անեծքներով։ Երբ ֆեյսբուքյան գրառումով փորձում ես նրանց կարգի հրավիրել, սրանք կրկին վաԴանում են ու ընկնում հոգեխանգարմունքի մեջ ու դիմում ոստիկանություն։
Պաշտոնական իշխանությունը չի կարող չսատարել լռճկվածներին, քանի որ նրանց պարտական է հեղափոխությամբ, սակայն սրանք ստեղծում են զուգահեռ, ֆեյքային իշխանություն՝ հանրությանը պարտադրելով իր խաղի կանոնները: Եթե լռճկվածները նոր բարոյականությունը ստեղծում են որպես աշխատանք, որպես իրենց գրանտների արդարացում, ապա նրանք վտանգավոր են, իսկ եթե նրանք հավատում են իրենց կողմից քարոզվող արժեքներին, ապա նրանք սարսափելի են»: