«Ատլետիկ»-«Բարսելոնա». Կլասիկոյին ընդառաջ
Կատալոնական «Բարսելոնան» այսօր կանցկացնի հերթական Կլասիկոն, այս անգամ «Ատլետիկի» հետ: Վերջին շրջանում լավ հանդես եկող թիմերը մի փոքր թուլացրել են խաղը պաշտպանությունում: Կատալոնական ակումբը դեռևս վստահորեն առաջին հորիզոնականում է, իսկ բասկերը փորձում են ամեն կերպ հաստատվել Եվրոպայի լիգայի գոտում:
«Ատլետիկ» Բիլբաո
Ոչ վաղ անցյալում բասկերը մոտ էին Լա Լիգայից դուրս մնալուն, իսկ նրանց ապագան շատ խավար էր: Ռոտացիայի շնորհիվ թիմի ղեկավարությունը կարողացավ բարելավել իրավիճակը: Թիմը կարողացավ բարձրանալ մրաշարային աղյուսակում, և հիմա կարող է պայքարել անգամ Եվրոպայի լիգայում հանդես գալու համար:
Բարելավվել է «Ատլետիկի» հետ խաղը հատկապես սեփական հարկի տակ: 6 խաղերում անընդմեջ թիմը պարտություն չի կրել:
Այս խաղին վստահորեն չի մասնակցի Անդեր Կապան, ով որակազրկված էր: Դեռևս վնասվածքից չի ապաքինվել Արից Ադուրիսը:
«Բարսելոնա»
Կատալոնացիները վերջին մի քանի խաղում մի փոքր խամրած տեսք ունեն, բայց դեռևս պահպանում են հնարավորությունը հաղթել բոլոր 3 մրցաշարերում: Հիմա կատալոնացիները 6 միավորով առաջ են իրենց մոտակա մրցակցից և դեռևս վստահ են առաջին հորիզոնականում:
Ոչ այնքան լավ իրավիճակում են հայտնվել կատալոնացիները թագավորական գավաթում: Մադրիդի «Ռեալի» հետ առաջին խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, ինչն այնքան էլ ձեռնտու չէ կատալոնացիներին:
Այս խաղում Էռնեստո Վալվերդեն ունի որոշակի կադրային խնդիրներ: Դեռևս ամբողջությամբ չի ապաքինվել Լիոնել Մեսսին, ում մասնակցությունը հարցականի տակ է: Նախորդ Կլասիկոյում Մեսսին խաղաց միայն երկրորդ կեսում: Վնասվածք է ստացել նաև Արթուրը, որը վերջին խաղերում շատ լավ էր գործում կիսապշտպանությունում:
Կատալոնական ակումբի համար լավ նորություն է Ուսման Դեմբելեի և Սամուել Ումտիտիի վերադարձը: Դեմբելեն պատրաստ է ամբողջությամբ, իսկ Ումտիտիի մասնկցությունը դեռևս հարցականի տակ է:
Ժորդի Ալբան որակազրկված է և չի մասնակցի Կլասիկոյին:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
• «Բարսելոնայի» անպարտելիության շարքը կազմում է 10 խաղ, որոնցից 8-ում կատալոնցիները հաղթել են
• «Բարսելոնան» հաղթել է վերջին 4 արտագնա խաղերը՝ ընդհանուր 13:1 հաշվով
• «Ատլետիկը» տանը չի պարտվել՝ վերջին 6 խաղերում անընդմեջ հաղթելով 3 անգամ
• Առաջին կեսում թիմերը խաղացել են ոչ-ոքի՝ 1:1
Սեփական հարկի տակ կատալոնացիները վստահ են հանդես գալիս, սակայն վերջերս սխալներ են թույլ տալիս մրցակցի հարկի տակ: Սա վերաբերում է հատկապես գավաթային հանդիպումներին:
«Ատլետիկ» Բիլբաոն շատ լավ է անցկացնում հանդիպումները սեփական հարկի տակ, բացի այդ չեն ջախջախվում կատալոնացիներից վերջին ժամանակներում:
Հիշեցնենք, որ «Ատլետիկ»-«Բարսելոնա» խաղը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան