Marvel-ը ներկայացրել է «Կապիտան Մարվելի» կայքը՝ 90-ականների դիզայնով
Comic Sans, 3D-տառատեսակներ, խելագար գիֆեր և վառ գույներ: Ամենը՝ 90-ականների վեբ-դիզայնի լավագույն ավանդույթներով:
Marvel-ը սկսել է ակտիվ գովազդել «Կապիտան Մարվելը» և պատրաստել է թեմատիկ կայք՝ նվիրված գլխավոր հերոսին: Կայքի առանձնահատկությունը 90-ականների ոճով դիզայնն է:
Կայքում օգտագործված են 90-ականների բոլոր տրենդները՝ գիֆեր, վառ և աչք ցավեցնող գույներ և, իհարկե, հայտնի Word Art-ը: Կայքում կա թեստ, որով պետք է պարզել կերպարի ռասսան՝ սկրո՞ւլ, թե՞ մարդ:
Այս ամենից բացի, կայքում կան նաև թրեյլերներ, լուսանկարներ և հյուրերի համար նախատեսված գիրք, որտեղ հնարավոր է թողնել մեկնաբանություն:
Կայքը պատրաստված է 90-ականների ոճով, քանի որ ֆիլմի գործողությունները կատարվում են 1995 թվականին, երբ Նիք Ֆյուրին դեռ չէր կորցրել աչքը:
Ֆիլմը կպատմի Marvel-ի ամենահզոր սուպերհերոսի մասին, որի դերը կխաղա Բրի Լարսոնը:
Պրեմիերեն նախատեսված է գարնանը:
Սիրարփի Աղաբաբյան