Որո՞նք են ամենաշտ ճառագայթում ունեցող սմարթֆոնները
Շատ օգտատերեր անհանգստանում են, որ սմարթֆոնների ամենօրյա օգտագործումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել իրենց առողջության համար: Հիմա դա հասկանալը ավելի հեշտ է:
Սմարթֆոնների վտանգավորության մասին վեճերը, երևի թե, երբեք էլ չեն ավարտվի: Մի կողմը նշում է, որ սմարթֆոնները լուրջ ազդեցություն են ունենում ուղեղի աշխատանքի վրա, մյուս կողմը նշում է, որ ազդեցությունը աննշան է: Խոսքը հիմնականում ճառագայթման մասին է:
Statista ընկերությունը կազմել է ամենաբարձր ճառագայթումն ունեցող սմարթֆոնների ցանկը՝ ուսումնասիրելով 16 տարբեր տեսակի սմարթֆոններ:
Պարզվել է, որ Xiaomi Mi A1 մոդելն ունի ամենաբարձր ցուցանիշը: Mi A1-ի մոտակա հարևանը OnePlus 5T-ն է: Xiaomi-ի մեկ այլ սմարթֆոն՝ Mi Max 3-ը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: OnePlus 6T-ը չորրորդն է:
Լավ նորություն է, որ նոր սմարթֆոնների մեծ մասը, այդ թվում՝ ֆլագմենները, ցուցակի ստորին հատվածում են:
Պետք է նշել, որ չկա անվտանգության որևէ ցուցանիշ: Ըստ ընկերության՝ բոլոր սմարթֆոններն էլ վնասակար են ինչ-որ չափով: Ցուցակը պարզապես ներկայացրել է ամենաբարձր ճառագայթում ունեցող սմարթֆոնները՝ համեմատության մեջ:
Սիրարփի Աղաբաբյան