
«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են արել «Ատլետիկոյի» երկրպագուները». Կուրտուա

Մադրիդյան դերբիում «Ատլետիկոյին» (3:1) հաղթելուց հետո «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է իր տպավորություններով:
«Մենք լավ հանդիպում ունեցանք և արժանի հաղթանակ տոնեցինք: Մենք պետք է շարունակենք նույն կերպ և սպասենք, որ ուրիշները կորցնեն միավորներ:
Այս թիմում գիտեն, թե ինչպես է պետք պայքարել և զիջել հանուն խաղընկերների:
Կարևոր էր «Ատլետիկոյին» հաղթելը, մրացաշարային աղյուսակում նրանց շրջանցելը և «Բարսելոնային» մոտենալը: Մենք շարունակում ենք պայքարել:
Ես չեմ տեսել, թե ինչ են արել իմ ցուցանակի հետ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են արել «Ատլետիկոյի» երկրպագուները: Ես այստեղ եմ, որպեսզի հաղթեմ: Մեծ հարգանք եմ տածում «Ատլետիկոյի» նկատմամբ»,- ասել է Կուրտուան:
Սիրարփի Աղաբաբյան