Բաժիններ՝

«Մենք չենք պատրաստվում ռիսկի դիմել». Վալվերդեն՝ Մեսսիի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի կադրային խնդիրների մասին 23-րդ տուրում կայանալիք «Ատլետիկի» հետ խաղից առաջ:

– Ինչպե՞ս է Մեսսիի վիճակը:

– Ինչպես միշտ, հարկավոր է սպասել որոշում կայացնելու համար: Օրերս մենք չէինք ուզում ռիսկի ենթարկել նրան, և հիմա մենք նման իրավիճակում ենք վաղվա խաղի հետ կապված:

Շատ բան կախված է նրանից, թե ինչ կասի Մեսսին: Մեսսին կխաղա «Ատլետիկի» հետ, եթե պատրաստ լինի 100%-ով, մենք չենք պատրաստվում ռիսկի դիմել:

Եթե Մեսսին լավ զգա իրեն, կխաղա, եթե ոչ, մենք ստիպված կլինենք որոշում կայացնել:

– Ի՞նչ է նշանակում Արթուրի վնասվածքը թիմի համար:

– Մենք կորցրել ենք ֆուտբոլիստի, ով օգնում է մեզ կարգավորել թիմի խաղը: Բայց մենք չենք կարող խուսափել վնասվածքներից:

Մենք խաղացել ենք առանց նրա նաև նոյեմբերին, մենք ունեինք այլընտրանքներ: Կա Ալենյան, ով ավելի արագ է գրոհում, քան Արթուրը: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կընթանա խաղը:

Կոուտինիոն ևս մեկ տարբերակ է: Մենք կորոշենք ամեն ինչ, տեսնելով, թե ինչպես է ընթանում խաղը:

– Ի՞նչ նորություններ կան՝ կապված Դեմբելեի և Ումտիտիի հետ:

– Ումտիտին ավարտել է մարզման առաջին հատվածը:

Դեմբելեի վնասվածքը այնքան էլ լուրջ չէր: Կորոշենք՝ արդյո՞ք նա կլինի մեկնարկային կազմում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս