Բաժիններ՝

«Սուլշերը կարող է ուրախություն պատճառել և վստահություն ներշնչել բոլորին». Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամփոփել է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Ֆուլհեմի» հետ հանդիպումը (3:0):

«Կարծում եմ, որ մենք ունեցել ենք այնպիսի հանդիպումներ, որոնցում ավելի լավ ենք խաղացել, բայց երեք գոլ չենք խփել:

Կարծում եմ, որ առաջին խաղակեսում մենք չէինք վերահսկում գնդակը, բայց մենք 2 գոլ խփեցինք և ամեն ինչ մեր ձեռքը վերցրինք:

Լավ մթնոլորտը օգնում է թիմին: Կարծում եմ, որ Ուլե-Գունար Սուլշերը պարզապես արդար է ինքն իր նկատմամբ: Սուլշերը կարող է ուրախություն պատճառել և վստահություն ներշնչել բոլորին:

Մենք շատ էինք հետ մնացել, բայց հիմա վերադառնում ենք թոփ-4: Առջևում մեծ խաղեր են, այնպես որ հեշտ չի լինի:

Միշտ էլ հրաշալի է գոլեր խփելը, բայց ամենակարևորը հաղթելն է: Երբ դու գոլ ես խփում, բայց չես խաղթում, դա այնքան էլ հաճելի չէ:

Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, առջևում երկար ու կարևոր խաղեր են: Առջևում ՊՍԺ-ն է, հետո պետք է շարունակել 3 միավորներ վաստակել լիգայում»,- նշել է Պոգբան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս