«Մինչև այսօր հայտնված բոլոր «արտահոսքերի» բովանդակություններն իրականությունից այնքան հեռու են, որքան ես՝ բեյսբոլից». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին ժանանակներում տարաբնույթ կայքեր եւ անհատներ, ովքեր աղոտ պատկերացում եւ տեղեկատվություն ունեն Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացից, համացանց են նետում հակամարտության կարգավորմանն իբր վերաբերող տեքստեր եւ փաստաթղթեր։

Այս կապակցությամբ լիազորված եմ հայտարարելու, որ՝

1. Կազանում որեւէ վերջնական պայմանագրի ստորագրում նախատեսված չէր։ Ենթադրվում էր միայն կարգավորման սկզբունքների համաձայնեցում։

2. Համացանցում մինչեւ այսօր հայտնված բոլոր «արտահոսքերի» բովանդակություններն իրականությունից այնքան հեռու են, որքան ես՝ բեյսբոլից, եւ հանդիսանում են տարբեր ժամանակահատվածներում տարբեր քննարկումներից վերցրած էլեմենտների միտումնավոր արած անհաջող խառնուրդ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728