Բաժիններ՝

Պարգևի հանձնման հանդիսավոր արարողություն Հռոմում

Փետրվարի 7-ին Հռոմի Լուիս համալսարանում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը ԵԱՀԿ գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար, Լուիս համալսարանի փոխնախագահ Պաոլո Սևերինոյին (Paolo Severino) հանդիսավոր պայմաններում հանձնեց ՀՀ արդարադատության նախարարության Շահամիր Շահամիրյան ոսկե հուշամեդալը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջից: Իրավական ոլորտում արդյունավետ համագործակցության համար Պաոլո Սևերինոյին պարգևատրելու մասին հրամանը ավելի վաղ ստորագրել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ 

Իր խոսքում դեսպան Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց Պաոլա Սևերինոյին արդյունավետ փոխգործակցության համար՝ կարևորելով ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը տարբեր հարթություններում, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728