
Սևանում Mitsubishi-ի վարորդը վթարի է ենթարկել 38-ամյա կնոջը. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:40-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Բագրատ Մանուկյանը իր վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 MՍ 709 համարանիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Լիլիթ Մանուկյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: