
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտել է Կալուգայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայերի անունները

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ Կալուգայի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեջ ՌԴ-ի երկու հայազգի քաղաքացի կա:
Ինչպես ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում, ճշտված տվյալների համաձայն՝ նրանք են` 2008 թվականի ծնված Առաքելյան Մարիան և 1988-ին ծնված Ադամյան Սոնան:
Ներկա պահին նրանք գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում: Մյուս տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին 48 մարդ, այդ թվում՝ 33 երեխա, տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է: Վթարի հետևանքով 7 մարդ մահացել է, 32-ը գտնվում են հիվանդանոցում: