Բաժիններ՝

Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզի ռեստորաններից մեկում. կան վիրավորներ. shamsyan.com

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերել են երեկ՝ փետրվարի 2-ին, Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցներին:

Այս մասին գրում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին գտնվող «Մոլորակ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով կան վիրավորներ:

Արտաշատի ոստիկանները պարզել են, որ 2 անծանոթ անձինք հարձակվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 31-ամյա Սահակ Սահակյանի, 30-ամյա Արմեն Վաասիլյանի և 22-ամյա Արամ Հարությունյանի վրա:

Արդեն այսօր՝ ժամը 00:10-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ «գլխի գանգուղեղային-սալջարդ վերքով, զույգ ծնկան հոդերի քերծվածք, կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հոդերի սալջարդ վնասվածքով» իրենց մոտ է տեղափոխվել ծեծվածներից Ա. Վասիլյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս