
Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel Zafira մակնիշի 35 NM 185 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 VC 675 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի կայազորային զինվորական հիոսպիտալ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Բախման հետևանքով Opel Astra-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: