
Ժորա Աբովյանը դարձել է հունահռոմեական ընբշամարտի Ուկրաինայի չեմպիոն

Կրեմենչուգում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Ուկրաինայի առաջնությունում օլիմպիական 60 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Զապորոժիեի հայ համայնքի ներկայացուցիչ Ժորա Աբովյանը։ Նա եզրափակչում 8։6 հաշվով հաղթել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Լենուր Թեմիրովին։ Այս մասին տեղեկացնում է analitikaua.net-ը։
Առաջնությանը մասնակցել է Ուկրաինայի տարբեր մարզերի մոտ 200 մարզիկ, որոնք պայքարում էին երկիրն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ներկայացնելու հնարավորության համար։
Ուկրաինայի հայերի միությունում շնորհավորել են Ժորա Աբովյանին և նրա մարզիչներ Լավրենտի Մայլամյանին ու Մուրադ Սարգսյանին։