Բաժիններ՝

Հունվարի լավագույն հավելվածները Android-ի համար

Android-ի համար նախատեսված հավելվածների շարքում հունվար ամսին հատկապես շատ էին տեսանյութերի և լուսանկարների խմբագրիչները: Սա, հավանաբար, կապված է նրա հետ, որ հունվարին շատ են տոները և, հետևաբար, շատ են նոր լուսանկարները:

MV Master

Պարզ հավելված, որի միջոցով հնարավոր է ստեղծել նկարներից բաղկացած տեսանյութ: Ամեն ինչ արվում է 3 քայլով՝ Դուք պետք է ընտրեք շաբլոնը՝ պատրաստի էֆեկտներով, նշեք մի քանի լուսանկարներ և գտեք հարմար երաժշտություն: Դրանից հետո պետք է պարզապես բեռնել պատրաստի տեսանյութը: Տեսանյութերը հնարավոր է միանգամից բեռնել սոցցանցերի Ձեր էջեր:

Crystal Cleaner

Եվս մեկ պարզ հավելված, որը թույլ է տալիս ամբողջությամբ ազատվել սմարթֆոնի աղբից: Հավելվածը ջնջում է կրկնօրինակված և չօգտագործվող ֆայլերն ու ազատվում է ավելորդ տեղեկատվությունից:

Kruso

Պարզ խմբագիր, որի միջոցով հնարավոր է մշակել տեսանյութերը՝ արդեն իսկ պատրաստի շաբլոններով և էֆեկտներով: Հավելվածը թույլ է տալիս տեսանյութի վրա ավելացնել սթիքերներ, տեքստեր, անիմացիոն էֆեկտներ և այլն:

Տեսանյութը նկարել հնարավոր է հենց հավելվածի միջոցով՝ ընթացքում փոփոխելով կարգավորումները:

Հավելվածի միջոցով հնարավոր է նաև նկարել սմարթֆոնի էկրանը:

ActionDash

Հավելվածը թույլ է տալիս ծանոթանալ սմարթֆոնի օտագործման վիճակագրությանը:

Հավելվածը գրանցում է գրեթե ամեն ինչ՝ անգամ այն, թե քանի անգամ եք միացրել սմարթֆոնի էկրանը: Բոլոր տվյալները ներկայացվում են գրաֆիկների և դիագրամների միջոցով:

Melody Radio

Օնլայն ռադիո, որտեղ ալիքները դասակարգված են ըստ լեզուների, ժանրերի, երկրների և այլն: Ռադիոն լսել հնարավոր է՝ առանց գրանցման և հաշիվ ունենալու: Հավելվածը հնարավորություն է տալիս լսել ռադիո, երբ անջատված է սմարթֆոնի էկրանը, առաջարկում է ռադիոալիքներ՝ ըստ Ձեր ճաշակի, ինչպես նաև ունի քնի թայմեր:

Android-ի համար լավագույն հավելվածների շարքում են նաև՝

SpeedTest Master Pro – Համացանցի արագությունը, ցանցի աշխատանքը ստուգող հավելված

Security Defender – ունիվերսալ հակավիրուսյաին ծրագիր

Overdrop Weather – նոր, բայց պարզ եղանակային տեղեկագիր

Launcher Plus One – վառ, գունեղ և պարզ լաունչեր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս