Բաժիններ՝

Ծննդյանս օրն անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձին օդանավի անձնակազմն անակնկալ մատուցեց․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է իր ծննդյան օրվան։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ,

Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար: Ծննդյանս օրն անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրինք, եւ հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա։

Սա որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս:

Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով եւ երեխաներով»:

Հիշեցնենք, որ փետրվարի մեկին Աննա Հակոբյանի ծննդյան օրն էր։ Հակոբյանը վարչապետի հետ մեկնել էր Գերմանիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս