Շղթայական վթար Երևանում. մերկասառույցի պատճառով միմյանց են բախվել շուրջ 2 տասնյակ մեքենաներ. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 3-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ու շղթայական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում Սարալանջից դեպի Ավետիսյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Կայքը հայտնում է, որ նշված վայրում բախվել էին 17-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց մի մասը, չսպասելով ԱՊՊԱ ներկայացուցիչներին, իրենց ավտոմեքենաները տարել էին դեպքի վարից:
Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, վարորդները վթարի մեջ մեղադրում էին Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանի պատասխանատուներին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: