
Վթարի ենթարկված քաղաքացու վիճակը ծանր է

Հունվարի 30-ին, ժամը 23:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դեմիրճյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota Camry» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Opel Vectra» մակնիշի (վարորդ՝ Վ. Փ., ծնված 1991 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները Վ. Փ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից: Քաղաքացին տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: