
«Բլոգնյուզի» ղեկավարին կանչել են ԱԱԾ

«Բլոգնյուզ» լրատվական կայքի ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայության` հարցաքննելու։ Տեր-Նակալյանն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ինձ հրավիրել են ԱԱԾ` հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն»,- գրել է նա:
Նա նշել է, որ փաստաբանի հետ գնալու է ԱԱԾ, որպեսզի տեսնի, թե ինչ են իրենից ուզում:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=602422670233487&id=100013972788277