![](/banners/BeFunky-design.jpg)
Շահերի բախում. ՊԵԿ նախագահի շուրջ աղմուկը նոր ու հետաքրքիր փաստեր է հանում ջրի երես. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/Davit-Ananyan6.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ի ու ՊԵԿ նախագահի շուրջ աղմուկը նոր ու հետաքրքիր փաստեր է հանում ջրի երես: Մասնավորապես՝ «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ տարիներ առաջ մարդկանց պարտադրված պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերից մեկի՝ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը՝ Հովհաննես Պետրոսյանը, միաժամանակ նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին պատկանող «Փի- էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադրման նախաձեռնողն է, հիմնադիր բաժնետերերից մեկը, ինչպես նաև ընկերության տնօրենը:
Մինչ այդ, Հովհաննես Պետրոսյանը «Քեյ- Փի-էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի ավագ մենեջերն էր և ղեկավարել է հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների բաժինը: Իսկ մինչ այդ էլ ղեկավարել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառում և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչությունը:
Հայտնի է, որ «Քեյ- Փի-էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ն պատկանում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Պետական պաշտոնի անցնելուց հետո նրա կինն ու աղջիկն են զբաղվում այդ գործով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: