Ի՞նչ է հայտարարագրել Շենգավիթ համայնքի ՔՊ-ական ղեկավարը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու և 2018թ. տարեկան հայտարարագրերը:

Նշենք, որ Ռ. Մկրտչյանը Շենգավիթ համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2018թ. նոյեմբերին: Նշված երկու հայտարարագրերը ներկայացրել է 2019թ. հունվարի 24–ին և 25–ին:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ բացի անշարժ գույքի վերաբերյալ տվյալներից, այլ տվյալներ չկան: Այստեղ նա հայտարարագրել է երկու բնակարան:

Իսկ արդեն 2018թ. տարեկան հայտարարագրում վերոնշյալ երկու բնակարանները չկան: Փոխարենը՝ 2018թ. տարեկան հայտարարագրում առկա է տեղեկատվություն դրամական միջոցների վերաբերյալ: Ըստ տարեկան հայտարարագրի՝ Ռ. Մկրտչյանի դրամական միջոցը 2018թ. սկզբում կազմել է 840 000 ՀՀ դրամ, իսկ 2018թ. հարկային տարվա վերջում նվազել է՝ կազմելով 500 000 ՀՀ դրամ:

Ռազմիկ Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս