Բաժիններ՝

«Ես չեմ պատասխանի: Նա իմ ընկերն է, և ոչ մի խնդիր չկա». Գվարդիոլան՝ Վալվերդեի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տեղափոխության մասին:

Ավելի վաղ հոլանդացի ֆուտբոլիստը նշել էր, որ հեռախոսով շփվել է Գվարդիոլայի հետ: Իմանալով այս մասին՝ կատալոնական  «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ասել է, որ «այդպես չի կարելի անել»:

«Ես չեմ պատասխանի: Նա իմ ընկերն է, և ոչ մի խնդիր չկա:

Դը Յոնգը կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, ամեն ինչ որոշված է: Այնպես որ, ես չեմ ցանկանում խոսել այդ մասին:

Ամեն ինչ ավարտված է: Նա մեր խաղացողը չէ, և սրանք մեր խնդիրները չեն: Ես կենտրոնացած եմ «Նյուքասլի» հետ խաղի վրա:

Առաջին հերթին՝ ես ներգրավված չեմ բանակցությունների մեջ: Ես արտահայտում եմ իմ կարծիքը, մենք անում ենք ամեն հնարավորը: Ես շատ գոհ եմ:

Ակումբն անհավանական աշխատանք է արել: Երբեմն ֆուտբոլիստները գալիս են, երբեմն՝ ոչ: Սա խնդիր չէ:

Բոլոր մեծ ակումբները որոշում են հարցերը ֆուտբոլիստների հետ: Այսպիսին է իրականությունը: Բայց երբեմն տեղափոխությունները հնարավոր չեն: Մենք ունենք բավականաչափ ֆուտբոլիստներ առաջիկա խաղերի համար»,- ասել է Գվարդիոլան:

Գվարդիոլան նշել է նաև, որ շուկայում կան առաջատարներ, ում դեմ պայքարելը դժվար է:

«Եթե դու ֆուտբոլիստին գնելու հիմնական հավակնորդն ես, ապա նրան ստորագրելը հեշտ է:

Բայց եթե նրան ուզում են միանգամից մի քանի ակումբներ, ամեն ինչ շատ է բարդանում: Հատկապես, երբ խոսքն իսպանական գրանդների մասին է: Շուկայում դժվար է պայքարել «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ: Սովորաբար այս թիմերին պարտվում ես: Պետք է  լինել շատ արագ և արդյունավետ:

Մեր աշխատավարձերը 8-րդը, 9-րդը կամ 10-րդն են Եվրոպայում: Այսինքն, կա 8-9 ակումբ, որ իր ֆուտբոլիստներին ավելի բարձր է վարձատրում, քան մենք: Մենք ցանկանում ենք լինել ստաբիլ բոլոր հարցերում»,- նշել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս