
«Ծառայությունում ՀՔԾ պետի տեղակալի թափուր հաստիք չկա». ՀՔԾ-ն՝ Գևորգ Կոստանյանի մասին լուրը հերքում է

Հատուկ քննչական ծառայությունը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանը «քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար»: ՀՔԾ-ն հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե Գևորգ Կոստանյանը «քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար», իրականությանը չի համապատասխանում: Ծառայությունում ՀՔԾ պետի տեղակալի թափուր հաստիք չկա, և նման քննություն չի անցկացվել, ուստի «Ժամանակ» օրաթերթին հորդորում ենք զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց»: