
Գևորգ Կոստանյանը քննություն է հանձնել. նա կզբաղեցնի կամ ՀՔԾ պետի, կամ գլխավոր դատախազի պաշտոնը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի իշխանությունները հայտնվել են կադրային այնպիսի վակուումում, որ մնացել են հին Հայաստանի այնպիսի կարկառուն ներկայացուցչի հույսին, ինչպիսին նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է:
Կոստանյանը լինելով գիտությունների դոկտոր՝ քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար: Սակայն այդ պաշտոնը Կոստանյանի համար ընդամենը տրամպլին է լինելու, որովհետեւ շատ կարճ ժամանակ անց նա կա՛մ կզբաղեցնի ՀՔԾ պետի, կա՛մ Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը:
Ի դեպ, Կոստանյանը վերջերս մամուլում հարցազրույց էր տվել եւ հայտարարել, որ Ադրբեջանը 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստում Հայաստանի դեմ՝ թերեւս ակնարկելով, որ եվրոպական դատարաններում Հայաստանի շահերը լավագույնս ներկայացնելու փորձ ունի, եւ կարող է այս հարցում եւս օգտակար լինել իշխանություններին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: