
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Հունվարի 27-ին՝ ժամը 03:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ալագյազ գյուղի վերջնամասում գտնվող առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ.):