Բաժիններ՝

Փորձագետները խոցելի են համարել տեղակայված համակարգչային ծրագրերի ավելի քան կեսը

Windows գործառական համակարգի կառավարմամբ գործող համակարգիչներում տեղակայված ծրագրերի կեսից ավելին օգտատերերին վտանգի է ենթարկում չվերացված խոցելիությունների պատճառով: Այս եզրակացությանն են հանգել Avast ընկերության մասնագետները։

Փորձագետները վերլուծել են 163 միլիոն համակարգիչներից ստացված տվյալները, որոնցում տեղակայված են ընկերության ծրագրերը, եւ պարզել են, որ օգտատերերի ավելի քան 94 տոկոսի մոտ տեղակայված է Skype-ի հնացած տարբերակ, 85 տոկոսն օգտագործում է Mozilla Firefox-ի հին տարբերակը, 77 տոկոսը չի նորացրել iTunes-ը: Մասնագետներն օգտատերերին կոչ են արել բաց չթողնել նորացումները, հատկապես եթե խոսքը վերաբերում է բրաուզերներին կամ փոստային ծրագրերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031