Բաժիններ՝

«Ժամանակը նույն թմրանյութն է. Ժամանակի գերդոզավորում, ու դուք դիակ եք»

Թերրի Փրատչեթը բրիտանացի ժամանակակից ամենաճանաչված հեղինակներից է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 սրամիտ մտքեր նրա հեղինակած գրքերից։

  • Մարդիկ իրենց տեսակի մեջ կենդանի գրքեր են։
  • Երբեմն հարկավոր է լինում բարիք գործել մարդուն պատժելու համար։
  • Մի խոսքով, մենք փորձի բացակայության մեծ փորձ ունենք։
  • Հաջողության կենսականորեն կարևոր բաղադրամաս է՝ չիմանալ այն, որ մտածածդ հնարավոր չէ իրականացնել։
  • Ամբոխի ինտելեկտուալ մակարդակը հավասար է նրա ամենահիմար ներկայացուցչի մակարդակին, բաժանած նրա անդամների քանակի վրա։
  • Կյանքը սովորություն է, որից դժվար է հրաժարվել։
  • Քիչ իմացությունը կարող է շատ փորձանքների առաջ կանգնեցնել, սակայն այն անգամ կիսով չափ այնքան վտանգավոր չէ, որքան քնած անկրթությունը։
  • Երբեմն ապակին ստիպված է ադամանդից փայլուն լինել, քանի որ ինքնահաստատման կարիք ունի։
  • Կատուներն այսպիսի մի գաղտնի հատկություն ունեն. բավական է՝ նրանք հայտնվեն տանը, պարզվում է, որ նրանք այդտեղ միշտ են եղել, անգամ, եթե դեռ մեկ ժամ առաջ ոչ մի կատու չունեինք։
  • Մարդը, որին կարող ես գնել, որպես կանոն, ոչինչ էլ չարժե։
  • Մարդիկ, ովքեր որևէ մեկի կարիքը չունեն, կարիք ունեն, որ շրջապատի մարդիկ տեսնեն, որ իրենք բացարձակապես որևէ մեկի կարիքը չունեն։
  • Նա միշտ չէր սիրում մարդկանց, ովքեր ոչ ոքի չեն ուզել նեղացնել։ Հարմար արտահայտություն է։ Արտաբերում ես այն, ու նեղացրու, ում ուզում ես։
  • Եթե հանցավորությունն անխուսափելի է, ապա թող որ այն կազմակերպված լինի։
  • Մարդկային պատմությունն ավելի հեշտ է հասկանալ, եթե քեզ համար պարզես, որ մեծագույն հաղթանակների ու ողբերգությունների մեծ մասը չի եղել այն պատճառով, որ դրանց մեղավորներն իրենց բնույթով լավը կամ վատն են եղել։ Նրանք իրենց բնույթով մարդ են եղել։
  • Մարդու կարգավիճակը որոշվում է նրա թշնամիների ուժով։
  • Մարդուն կարելի է բնութագրել նրանով, ինչ ինքը չի սիրում։
  • Ժամանակը նույն թմրանյութն է։ Ժամանակի գերդոզավորում, ու դուք դիակ եք։
  • Մարմնի կարգավորումն այնքան ճշգրիտ է, որ զգում ես դա միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան շարքից դուրս է գալիս։
  • Հետո պատահեց ահա թե ինչ… Ոչինչ։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս