
Հյութալի հավ՝ պատրաստված արտասովոր ձևով

Բաղադրիչներ
1. Հավի միս – 1 կգ
2. Սոխ – 1 հատ
3. Գազար – 1 հատ
4. Լոլիկ – 2 հատ
5. Կարտոֆիլ – 10 հատ
6. Դափնու տերև – 2 հատ
7. Հոտավետ պղպեղ՝ ըստ ճաշակի
8. Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Հավի միսը կտրատել, աղ և պղպեղ ցանել:
2. Կտրատել սոխը, գազարը, կարտոֆիլը և լոլիկը ոչ շատ փոքր մասերի:
3. Կարտոֆիլին աղ ցանել առանձին թասի մեջ:
4. Շարել բոլոր բաղադրիչները մաքուր և չոր 3 լիտրանոց բանկայի մեջ, ավելացնել հոտավետ պղպեղ և դափնու տերև: Բանկան մինչև վերջ չլցնել: Փակել փայլաթիթեղով:
5. Բանկան դնել սառը ջեռոցի մեջ, հետո միացնել:
6. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան և պատրաստել 1.5 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը