Բոատենգը միշտ չի եղել «Բարսայի» երկրպագու. նրա քննարկվող թվիթները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գանացի ֆուտբոլիստ Քևին-Պրինս Բոատենգը տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»: Ֆուտբոլիստը տեղափոխվել է վարձակալական հիմունքներով, սակայն կատալոնական ակումբը կարող է գնել նրան 8 մլն եվրոյի դիմաց:
Կատալոնական ակումբի երկրպագուներն ուսումնասիրել են գանացու էջերը սոցցանցերում, և նրանց ամեն ինչ չէ, որ դուր է եկել:
2012 թվականի ֆուտբոլիստը ծիծաղել է Բուսկետսի և Սուարեսի դերասանական տաղանդի վրա:
2017 թվականի իսպանիայի Սուպերգավաթի ժամանակ Բոատենգը ծիծաղել է Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխության վրա:
Իսկ 2018 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ էլ, երբ Ռոնալդուն 3 գնդակ ուղարկեց Իսպանիայի դարպասը, Բոատենգը գրել էր, որ Ռոնալդուն լավագույնն է:
Արդարության համար պետք է նշել, որ դեռևս նախորդ տարի Բոատենգը հայտնել էր իր կարծիքը Մեսսիի և Ռոնալդուի մասին:
«Երիտասարդ խաղացողների համար Ռոնալդուն պետք է լավագույնը լինի աշխարհում: Նա լավագույն օրինակն է՝ հետևելու համար, քանի որ ջանասիրաբար մարզվում է և ունի տաղանդ: Նա աշխատում է խելագարի նման, նա կրքոտ է ամեն ինչում, այդ թվում՝ ֆուտբոլում: Նա միշտ ուզում է լինել լավագույնը:
Ռոնալդուն դա անում է, բայց միայն մեր աշխարհում: Այս աշխարհի սամաններից դուրս Մեսսին լավագույնն է, քանի որ նա անհավանական է: Նա անում է այն, ինչ ոչ ոք չի կարող անել: Ես նրան չեմ տեսնում այս աշխարհում: Ռոնալդուն տիրապետում է այս աշխարհին, իսկ Մեսսին ավելի վեր է»:
Սիրարփի Աղաբաբյան