
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ինչո՞ւ եք դուք ծիծաղում». Բոատենգ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է անվանել Լիոնել Մեսսիին:
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ինչո՞ւ եք դուք ծիծաղում: Դա ճիշտ է:
Նա լավագույնն է աշխարհում, ցանկացած աշխարհում: Նա ապացուցել է դա 10 տարիների ընթացքում»,- նշել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ Բոատենգի հայտարարությունն առաջացրել է ծիծաղ, քանի որ երեկ համացանցում տարածվել էր Բոատենգի թվիթը, որտեղ նշվում է, որ լավագույնը Ռոնալդուն է:
Բոատենգն արդեն իսկ պաշտոնապես ներկայացվել է՝ որպես կատալոնական ակումբի նորեկ:
«Իհարկե, ես ուրախ եմ: Բայց միևնույն ժամանակ՝ մի փոքր տխուր է: «Սասուլոյում» (ֆուտբոլիստի նախկին ակումբը) մեծ թիմ կար, դժվար էր նրանց հրաժեշտ տալ: «Բարսելոնան» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է»,- տեղափոխությունից առաջ նշել էր ֆուտբոլիստը:
Սիրարփի Աղաբաբյան