Բաժիններ՝

Xiaomi-ն ցուցադրել է իր առաջին ծալովի սմարթֆոնը

Xiaomi-ի նախագահ եւ համահիմնադիր Լին Բինը ցուցադրել է առաջին ծալովի սմարթֆոնը, որն ստեղծել է Չինաստանի ընկերությունը: Տեսահոլովակը նա հունվարի 23-ին հրապարակել է Weibo սոցիալական ցանցի իր էջում։

«Մենք ստեղծել ենք ծալովի էկրանով առաջին սմարթֆոնը, որը պետք է դառնա աշխարհում առաջին հեռախոսը կրկնակի ծալման հնարավորությամբ»,- գրել է Լին Բինը: Բացված տեսքով գաջեթն իրենից պլանշետ է ներկայացնում: Ըստ որում աշխատելու ժամանակ կարելի է կողային մասերը ծալել եւ սարքը վերածել սմարթֆոնի:

Տեսահոլովակին կից նկարագրության մեջ ասված է, որ Xiaomi-ին հաջողվել է լուծել այնպիսի տեխնիկական հարցեր, ինչպիսիք են ճկուն էկրանի ստեղծումը եւ MIUI-ի ինտերֆեյսային վերնասարքի ադապտացումը: Լին Բինը նշել է, որ գաջեթն առայժմ անվանում չունի, դիտարկվում է երկու տարբերակ՝ Xiaomi Dual Flex եւ Xiaomi MIX Flex, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

https://www.facebook.com/wangxiang.xiaomi/videos/312652736032106/

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս