Բաժիններ՝

NASA-ն փոխել է Starliner տիեզերանավի առաջին օդաչուավոր թռիչքի անձնակազմը

Աստղանավորդ Մայքլ Ֆինքը CST-100 Starliner հեռանկարային տիեզերանավով առաջին օդաչուավոր թռիչքը կկատարի Էրիկ Բոուի փոխարեն: Այդ մասին Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ԱՄՆ-ի ազգային վարչությունը (NASA) հունվարի 22-ին հայտնել է իր կայքում:

«Բոուն չի կարողանա թռիչքը կատարել բժշկական ցուցմունքներով»,-պարզաբանվում է NASA-ի կայքում: Անձնակազմի նոր անդամը՝ Ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գնդապետ Ֆինքը, «անհապաղ ձեռնամուխ կլինի վարժանքներին», ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նրա համար այս տիեզերական թռիչքը կդառնա չորրորդը:

Վերջին անգամ Ֆինքը տիեզերքում է գտնվել 2011 թվականի մայիսին՝ եզրափակիչ առաքելություններից մեկը կատարելով տիեզերական «մաքոքների» ծրագրով: 2013 թվականից նա աշխատել է որպես NASA-ի կոմերցիոն օդաչուավոր տիեզերանավերի ծրագրի պետի տեղակալ, որի նպատակն ամերիկյան ապարատներով թռիչքների վերսկսումն է տիեզերք: Անձնակազմի մնացած երկու անդամները՝ Քրիս Ֆերգյուսոնը եւ Նիկոլ Ամապու-Մանը, շարունակում են վարժանքները:

Երկու աստղանավորդներն էլ առաքելության նախապատրաստմանը ներգրավվել են 2018 թվականի օգոստոսին: Starliner-ի օդաչուավոր թռիչքը նախնական կարգով նշանակված է օգոստոսին: Դրան պետք է նախորդի անօդաչու արձակումը, որը պլանավորված է մարտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս