ՊՍԺ-ն՝ որպես Կիլիան Մբապեի կամ Նեյմարի փոխարինող, դիտարկում է Անտուան Գրիզմանին
Ծայրահեղ դեպքում կհրավիրեն Բենզեմային:
ՊՍԺ-ն ապահովագրում է իրեն Կիլիան Մբապեի կամ Նեյմարի հեռանալու դեպքում, որոնցով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»:
Ինչպես հաղորդում է AS-ը, Անտուան Գրիզմանը ՊՍԺ-ի առաջատարների փոխարինման առաջնային տարբերակն է: Նրա համար փարիզեցիները պատրաստ են վճարել 200 մլն եվրո, այնքան, ինչքան նախատեսված է նրա հրաժարագնով:
Որպես պահեստային տարբերակ՝ ՊՍԺ-ն ընտրել է Քարիմ Բենզեմային, բայց, ըստ AS-ի տվյալների, «Ռեալի» հետ դժվար կլինի պայմանավորվել ֆուտբոլիստի գնի շուրջ:
2018-19թթ. մրցաշրջանում անցկացրած 29 խաղերում Գրիզմանը դարձել է 15 գոլի և 8 փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը 27-ամյա ֆրանսիացուն գնահատում է 150 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը